Հակոբ Հակոբյանի անցկացրած նախաձեռնությունը լուրջ ընդհարման պատճառ կդառնա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը երեկ իր ղեկավարած հանձնաժողովի նիստում անցկացրեց օրենսդրական մի նախաձեռնություն, որը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ներսում լուրջ ընդհարման պատճառ կարող է դառնալ:

Հակոբյանը, իր հանձնաժողովի ևս հինգ անդամների հետ, ներկայացրել է նախագիծ «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին:

Նրանք առաջարկում են, որպեսզի Հայաստանի հիվանդանոցները ևս դեղեր ներմուծելու իրավունք ունենան: Կառավարությունը կտրականապես դեմ է այս մոտեցմանը: Ըստ գործող օրենքի՝ Հայաստան դեղորայքի ներմուծումը լիցենզավորված գործունեություն է: Այդ լիցենզիան տրամադրում է առողջապահության նախարարությունը:

Հիմա Հակոբ Հակոբյանը և նրա ղեկավարած հանձնաժողովի անդամներն առաջարկում են խախտել ի վերուստ եկած կարգը և թույլ տալ, որ հիվանդանոցները ևս դեղորայք ներմուծելու հնարավորություն ունենան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս