Բաժիններ՝

Զատկից առաջ Վրաստանի նախագահը ներում շնորհեց 64 դատապարտյալների

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Զատկի տոնից առաջ ներում է շնորհել 64 դատապարտյալների: Այդ մասին հայտնել է Վրաստանի հանրային հեռարձակման Առաջին ալիքը՝ վկայակոչելով դատապարատյալների համաներման պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեին:

Ներման արժանացածներից 41-ը բանտային հիմնարկությունը կլքեն արդեն այսօր: Ինչ վերաբերում է մնացած 23 դատապարտյալներին, որոնց թվում կան ինչպես որոշակի ժամկետով ազատազրկվածներ, այնպես էլ անժամկետ բանտարկվածներ, ապա նրանց պատժաժամկետները կրճատել են:

Քորիձեի խոսքով՝ ներման արժանացածների մեջ կան երեք կին եւ երկու անչափահաս: Համաներման հարցերով զբաղվող հանձնաժողովն աշխատել է մարտի 28-ին ու 29-ին եւ քննել է 335 դատապարտյալների գործեր, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30