ՈՒԵՖԱ-ն տուգանել է ՊՍԺ-ին 43 հազար եվրոյով
                                    Ֆուտբոլի եվրոպական միությունը տուգանել է ֆրանսիական ՊՍԺ ակումբին 43 հազար եվրոյով:
ՈՒԵՖԱ-ն նման կլորիկ գումարով պատժել է ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի խաղում երկրպագուների պահվածքի պատճառով: Պատճառը եղել են ճայթուկները: Այդ պատճառով հանդիպումը դադարեցվել է մի քանի րոպեով:
Երկրպագուներն օգտագործել են նաև լազերային լույսեր:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    