ՀՀԿ-ականները ավագանու նիստին «չհարգեցին» Մարտի 1-ի զոհերի հիշատակը

Այսօրվա Երևանի ավագանու նիստում ընդգրված է Մարտի 1-ի զոհերի հիաշատակը հավերժացնող հուշարձանը տեղադրելու մասին հարցը: «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը նիստի մեկնարկին առաջարկեց մեկ րոպե լռությամբ  հարգել 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը: «Հանրապետական» խմբակցության անդամները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ ոտքի չկանգնեցին:

Նշենք, որ նախագծի հեղինակը «Երկիր Ծիրանի» խմբակցությունն է: «Ելք» խմբակցության անդամները համոզմունք հայտնեցին, որ այդ նախագիծը նպատակ ունի մարտի 1-ի պատասխաատվության սխալքն ուղղել Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի ուղղությամբ:

Մանրամասները՝ առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս