Սիրիական զորքերը վերականգնեցին հսկողությունը Դամասկոսի հարավային թաղամասի նկատմամբ. Ad Diyar
Սիրիացի զինծառայողները մարտի 13-ին գրավել են Քադամ թաղամասը, որը գտնվում է Դամասկոսի հարավային ծայրամասում: Ինչպես հայտնել է Ad-Diyar թերթը, այդ միջատարածքը կառավարական ուժերի ձեռքն է անցել այն բանից հետո, երբ այնտեղից հեռացել են «Աջնադ աշ Շամ» զինված արմատական խմբավորման անդամները։
Ընդամենն, ըստ հրատարակության տեղեկատվության, Քադամից դուրս են բերել 300 զինյալների՝ իրենց հարազատների հետ (ավելի քան հազար մարդ): Նրանք բոլորն ավտոբուսներով ուղեւորվել են Իդլիբ հյուսիսային նահանգի Քալաաթ Էլ Մադիք քաղաք: Դամասկոսի հարավից ելուզակային կազմավորումների դուրսբերման շուրջը համաձայնությունը ձեռք էր բերվել անցյալ տարվա սեպտեմբերին, սակայն այն մասամբ էր իրականացվել:
Հարավային ծայրամասի նկատմամբ հսկողության վերականգնմանը խանգարում էին «Իսլմական պետություն» խմբավորման ահաբեկիչները, որոնք իրենց ձեքում են պահում փախստականների՝ հարեւանությամբ գտնվող Յարմուք ճամբարը, ինչպես նաեւ Թադամուն, Հաջր Էլ Ասվադ եւ Էլ Ասալի թաղամասերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: