Բաժիններ՝

Յուբեր դե Ժիվանշիի ամրոցը

Մարտի 12-ին 91 տարեկան հասակում կյանքից հեռացավ ֆրանսիացի դիզայներ Յուբեր դե Ժիվանշին։

Elle.ru-ի հաղորդմամբ՝ հայտնի դիզայներ Յուբեր դե Ժիվանշին իր մասնագիտական կարիերան սկսել է ասիստենտի աշխատանքից, բայց արդեն 25 տարեկանում բացել է իր սեփական նորաձևության տունը՝ Givenchy՝ դառնալով բարձր նորաձևության պատմության մեջ ամենաերիտասարդ դիզայները։ Հեղինակի անփոփոխ մուսան բրիտանացի դերասանուհի Օդրի Հեփբերնն էր:

1974թ. Ժիվանշին սկսել է անշարժ գույք փնտրել Ռոմի-սյուռ-Էգեր գավառում։ Ասում են՝ նա միանգամից սիրահարվել է Le Jonchet ամրոցի շրջակայքում տարածվող լանդշաֆտին։ Առաջին անգամ կալվածքը տեսնելուց 3 օր անց նա որոշում է կայացրել գնել այն, վերադարձնել կորցրած փայլը։

Le Jonchet ամրոցը 17-րդ դարի սկզբում նախագծվել էր Գաբրիել դե Լեսթրեյդի կողմից, բայց 1950-ական թթ. ամբողջությամբ անկում էր ապրել, հետագայում վերականգնվել Յուբեր դե Ժիվանշիի պատվերով։ 1884թ.ամրոցն ընդգրկվել է Ֆրանսիայի պատմական ժառանդության ցանկում։ 1988թ. բրենդի վաճառքից հետո Յուբեր դե Ժիվանշին լքել է նորաձևության աշխարհն ու սկսել բնակվել ամրոցում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս