Միջինքի կերակրատեսակների բաղադրատոմսեր
Տապլա/ Միջինքի բաղարջ/
10 հոգու համար
1 կգ. ալյուր
150 գր. ձեթ
100գր. մեղր
200 գր. ջուր
12 գր. սոդա,
աղ
Բարձրորակ ալյուրով, մեղրով, աղով, ձեթով, խմորի սոդայով և գոլ ջրով, առանց երկար հունցելու պատրաստել պինդ խմոր, ծածկել խոնավ շորով և թողնել հանգստանալու 15-20 րոպե:
Ըստ ցանկության կարելի է ավելացնել ընկույզ և չամիչ:
Ապա խմորի որևև հատվածում կարելի է դնել արծաթյա դրամ կամ փայտե խաչ, գրտնակել 1-1.5սմ հաստության կլոր շերտով, կողքերը կսմթելով նախշել, երեսին պատառաքաղով գծեր քաշել, մի քանի տեղից ծակել, մեղր քսել և թխել թոնրում կամ փռում:
Մատուցում են ընթրիքին, այն բաժանում են այնքան կտորների, որքան ընտանիքի անդամների թիվն է:
Օձի թթու
1 բ. մանր կորկոտ (մանր ձավար)
1 բ. ոսպ
1 բ. ալյուր
3 սոխ
կարմիր և սև պղպեղ
չորացրած խառը կանաչի
կաղամբի թթու և թթվի ջուր
Խաշել ոսպը, ավելացնել կորկոտը, ալյուրն ու մանրացված կանաչին, համեմել և շաղել:
Պատրաստել ընկույզի մեծությամբ կոլոլակներ և խաշել թթվի ջրի մեջ. ընթացքում մանրացնել թթուն և եփել կոլոլակների հետ:
Մախոխապուր
1 բ. ձավար
1 գազար
1 կարմիր պղպեղ
1 սոխ
2 պճեղ սխտոր
1/2 բ. քացախ
կարմիր և սև պղպեղ
կանաչի
Խաշել ձավարը, ավելացնել մանրացված բանջարեղենն ու համեմունքը: Մատուցելուց առաջ լցնել քացախն ու մանրացված կանաչին: