Բաժիններ՝

«Պրակտիկորեն բոլոր գնումների մեջ ունենք որոշակի տնտեսումներ». Կարեն Կարապետյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ապրանքների ձեռքբերման գնի պլանավորման վերանայմանը։

«2018 թվականի հունվարի 18-ի կառավարության նիստի ընթացքում անդրադարձել էինք 2017 թվականի՝ 2016-ի համեմատությամբ, պետական գնումների ու կատարված աշխատանքների  գործընթացներում մեկ միավորի գնի փոփոխության հարցին»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ ներկայացված տեղեկատվության արդյունքում արձանագրվել են թերություններ.

«Մասնավորապես, ըստ նախարարությունների հիմնական սպառման ապրանքների տեխնիկական բնութագրերի, չափման միավորների տարբերություններ, ինչպես նաև որոշ ապրանքների փաստացի ձեռքբերման  միավորի գնի ու պլանավորվածի միջև անհամապատասխանությունններ»։

Կարեն Կարապետյանը Ֆինանսների նախարարին հանձնարարեց երկուամսյա ժամկետում քննարկել, հանրապետական գործադիր մարմինների  ղեկավարների հետ մշակել ու  Ֆինանսների նախարարության կայքում հրապարակել  հիմնական սպառման  20-30 ապրանքների  օրինակելի տեխնիկական բնութագրերը։

Վարչապետը հանձնարարեց նաև մեկամսյա ժամկետում մշակել ու Ֆինանսների նախարարության կայքում հրապարակել յուրաքանչյուր ձեռք բերվող ապրանքի, բացառությամբ՝ դեղամիջոցների,  մեկ միասնական չափման միավոր։

«Երկուամսյա ժամկետում առողջապահության  նախարարի հետ համատեղ  մշակել ու կայքերում հրապարակել  յուրաքանչյուր դեղամիջոցի միասնական  չափման միավոր»,- ասաց նա։

Վարչապետը հանրապետական գործադիր մարմնինների ղեկավարներին հանձնարարեց  գործնականում ապահովել ապրանքների  և ծառայությունների պլանավորումը՝ ըստ վերջնական  սպառման կոնկրետ  ապրանքների, այլ ոչ թե՝ ապրանքախմբերի.

«Մենք 2017-ին ֆիքսել ենք, որ պրակտիկորեն բոլոր գնումների մեջ  ունենք որոշակի տնտեսումներ և էֆեկտներ, մյուս կողմից՝ այն բյուջեները, որը  պլանավորում ենք, ըստ նախարարությունների,  ունենք ավելցուկ գումարներ, որը վերագրվում է, որ այսքանն ավելացել է, խնայվել է, այդ գումարը հետ վերադարձրեք, բայց իրական պատճառը ոչ թե խիստ խնայողական ձեռքբերումներն են, չնայած դրանք էլ կան, այլ պլանավորման ժամանակ  շատ ենք պլանավորում ու այդտեղ առանձնապես մեծ խնայողություն չկա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս