Բաժիններ՝

«Հարավկորեական պատվիրակության այցը ԿԺԴՀ խաղաղության ու բարգավաճման ուղի է բացում». Մուն Չժե Ին

Կորեայի Հանրապետության նախագահի հատուկ պատվիրակի այցը ԿԺԴՀ խաղաղության ու բարգավաճման ուղի է բացում Կորեական թերակղզում: Այդ մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Սեուլի Ռազմական ակադեմիա կատարած այցելության ընթացքում:

«Երեկ Հյուսիսային Կորեա է ուղեւորվել պատվիրակություն՝ հատուկ դեսպանորդի գլխավորությամբ: Այդ ուղեւորությունը խաղաղության ու բարգավաճման ուղի է բացում այն բանի հավատով, որ մենք մեր ուժերով կկարողանանք հասնել գլխավոր նպատակին՝ խաղաղության հաստատմանը եւ Կորեական թերակղզու միջուկազերծմանը»,-ընդգծել է Մուն Չժե Ինը:

Միեւնույն ժամանակ Հարավային Կորեայի ղեկավարը նշել է, որ Սեուլն ինքնապաշտպանության նպատակով կշարունակի ամրապնդել ռազմաքաղաքական դաշինքն ԱՄՆ-ի հետ: «Կայուն խաղաղության հիմքը հզոր ռազմական ուժն է եւ բարձր պաշտպանունակությունը, անհանդուրժողությունը սադրանքների նկատմամբ: Առանց հզոր զինված ուժերի անկարելի է խաղաղություն հաստատել ու պահպանել այն»,-ասել է նախագահը: Նա ընդգծել է ԿԺԴՀ-ի հետ երկխոսելու կարեւորությունը, բայց ընդսմին նշել է, որ Հարավային Կորեան միշտ պետք է պատրաստ լինի իրադարձությունների զարգացման վատագույն սցենարին:

«Անհրաժեշտ է Փենյանի հետ խոսել միջուկազերծման շուրջ: Բայց միաժամանակ անհրաժեշտ է ավելացնել Հյուսիսին ու նրա հրթիռներին հակազդելու արդյունավետ միջոցները»,-ասել է Մուն Չժե Ինը: Նա նաեւ հայտարարել է «հարեւան երկրների եւ միջազգային հանրակցության լիակատար աջակցությունն ապահովելու» մտադրության մասին՝ «հանուն Կորեական թերակղզու խաղաղության», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս