 
                        «Գայի պոստ»՝ ոստիկանության Երևանի քաղվարչության շենքի մոտ. «Փաստ»
 
                                    «Փաստ» թերթը գրում է. «Ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենքի մոտ (Խանջյան 51) ոստիկանական ավտոմեքենաները գրեթե փակում են Խանջյան փողոցը: Օրվա գրեթե բոլոր ժամերին այստեղ ավտոմեքենաները կայանում են երկու-երեք շարքով: Օրենքներն ու կարգը բոլորի համար են:
Եթե այլ փողոցներում երկրորդ շարքում կանգնելն արգելվում է, ապա ինչո՞ւ պիտի քաղվարչության դեմ երեք շարքով կանգնեն, այդ թվում՝ նաև «գայի» ավտոմեքենաները: Ամենայն հավանականությամբ ոստիկանապետը պետք է մտածի Երևանի ոստիկանության քաղաքային վարչության դեմ «գայի պոստ» բացել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        