Բաժիններ՝

Ռոնալդ Կումանը գլխավորեց Հոլանդիայի հավաքականը

Լեգենդն ունի 4 տարի՝ հայրենիքի մասնակցությունը մեծ մրցաշարերին վերականգնելու համար:

Հոլանդիայի ազգային հավաքականի նախկին աստղ Ռոնալդ Կումանը կծաղկեցնի հավաքականն արդեն գլխավոր մարզչի դերում: Ինչպես հաղորդում է Հոլանդիայի Թագավորական ֆուտբոլային միությունը, Կումանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022թ. Աշխարհի առաջնության ավարտը:

Որպես ֆուտբոլիստ՝ Ռոնալդ Կումանն օգնեց Հոլանդիայի հավաքականին հաղթել Եվրո-1988-ը: Նախկինում Ռոնալդը մարզել է «Վիտեսսը», «Այաքսը», «Բենֆիկան», ՊՍՎ-ն, «Վալենսիան», «Ալկմարը», «Ֆեյենորդը», «Սաութհեմփթոնը» և «Էվերթոնը», որտեղից հեռացվել է հոկտեմբերին:

Հիշեցնենք, որ Նիդեռլանդների հավաքականը չկարողացավ մտնել Եվրո-2016 և ԱԱ-2018 եզրափակիչ փուլ: Ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր էր մնում նախորդ տարվա նոյեմբերին Դիկ Ադվոկատի պաշտոնից հեռանալուց հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս