Ինչ կապ կա Արմեն Սարգսյանի և Դաշնակցական Հրայր Մարուխյանի միջև. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ (1972-1994) Հրայր Մարուխյանը բարեկամական, հարազատական կապեր ուներ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ:

Այս մասին խոսում են թե՛ Հանրապետական կուսակցությունում, թե՛ Դաշնակցության գրասենյակում: Բայց հարազատ լինելը քաղաքական կատեգորիա չէ: Հետո՞ ինչ:

Հայաստանը փոքր երկիր է, շատերն են իրար բարեկամ: Բայց՝ ոչ:

Այս կուսակցություններին մոտ կանգնած աղբյուրների վկայությամբ, իբր Հրայր Մարուխյանն էլ է իր բաժին ներդրումն ունեցել երիտասարդ Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարան տեղափոխվելու հարցում:

Միով բանիվ, մեր տվյալներով, այս ամենը հաշվի առնելով, ՀՅԴ–ն երկու ձեռքով կողմ է Արմեն Սարգսյանի թեկնածությանը: Չարախոսների համոզմամբ, ԽՍՀՄ-ի հզոր շրջանում (1984 թ.) հեշտ չէր Քեմբրիջի համալսարան տեղափոխվելը: Դեռ ինչե՜ր են պատմելու…»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս