Ժամկետանց դեղերի ակցիա

Կոմիտասի պողոտայում գտնվող դեղատներից մեկում հայտարարվել էր ակցիա: Մի քանի դեղատեսակ վաճառվում էին անհավանական ցածր գներով: Փորձեցինք պարզել` դա ինչքանով է համապատասխանում իրականությանը և արդյո՞ք բխում է ներկրող և դեղարտադրող ընկերությունների շահերից: Այն հարցին, թե ինչպես է, որ դեղերը վաճառվում են անհավանական ցածր գնով, դեղատան աշխատակիցը պատասխանեց՝ դեղը որոշակի ժամանակ անց արդեն կլինի ժամկետանց, իսկ իրենց դեղատան պահեստում դեռևս շատ կա այդ դեղամիջոցից: Սակայն “Նատալի Ֆարմ” դեղատներից մեկի աշխատակիցը մեզ ասաց, որ եթե անգամ դեղի ժամկետայնությանը մնացել է 1 ամիս, այդ դեղը համարվում է արդեն իսկ ժամկետանց, քանզի դեղերը իրականում արտադրվում են մի քանի տարվա համար:
Այնպես որ դեղ գնելուց առաջ սպառողները ճիշտ կանեն ուշադրություն դարձնեն առաջին հերթին ոչ թե գներին այլ պիտանելիության ժամկետին և գնեն առնվազն 1 տարվա պիտանելիության ժամկետ ունեցող դեղամիջոցներ։

Տեսանյութեր

Լրահոս