
Որոշ ավտոճանապարհներին ձյուն և բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Կապանի, Գորիսի, Լոռու և Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Սարավան-Զանգեր ճանապարհահատվածը բքի պատճառով դժվարանցանելի է:
Արթիկ-Ալագյազ ճանապարհին գետնաբուք է։ Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է, տեսանելիությունը՝ 50-70 մետր:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն