Աֆրինի իշխանությունները հայտնել են թուրքական նոր ավիահարվածների մասին. կան զոհեր
Թուրքական օդուժը նոր հարվածներ է հասցրել սիրիական Աֆրինի շրջանի տարածքին: Այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները։
«Ավիահարված է հասցվել Մաբատայա ավանին: Երկու տուն ոչնչացված է, զոհվել են արաբ ազգության հինգ ներքին վերաբնակներ, որոնք ժամանել էին ահաբեկիչների կողմից վերահսկող տարածքից»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել են շրջանի իշխանությունները:
Կան նաեւ վիրավորներ, նրանց թիվը ճշտվում է: Իշխանությունների տվյալներով, ավիահարվածները շարունակվում են: