Բաժիններ՝

ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկեց Սիրիայի իրադրությունը՝ չարձագանքելով Աֆրինում Թուրքիայի գործողությանը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 22-ին փակ խորհդրակցություն է անցկացրել Սիրիայի շուրջ, որի արդյունքում ձեռնպահ է մնացել Աֆրին քաղաքի շրջանի իրադրության վերաբերյալ համատեղ հայտարարություններից, որտեղ թուրք զինվորականները գործողություն են իրականացնում քրդական կազմավորումների դեմ:
Հանդիպման ավարտից հետո ԱԽ-ն նախագահող Ղազախստանի ներկայացուցիչ Կայրաթ Ումարովը միայն հավաստել է կոնսուլտացիաների անցկացման բուն փաստը՝ հրաժարվելով որեւԷ մանրամասնություն ներկայացնել կայացած քննարկումների վերաբերյալ:

Նրա խոսքով՝ խորհրդակցությունում զեկույցով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով եւ հումանիտար հարցերով տեղակալներ Ջեֆրի Ֆելթմանը եւ Մարկ Լոուկոկը: Վերջինս հայտնել է Սիրիա կատարած իր այցի արդյունքների մասին:

ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ Սիրիային նվիրված հանդիպումն անցկացվել է Ֆրանսիայի նախաձեռնությամբ: Այդ երկրի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, հավաստել է, որ Աֆրինում տեղի ունեցող իրադարձությունները Անվտանգության խորհրդում կայացած «քննարկումների մաս են կազմել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս