Բաժիններ՝

Ազատվում ենք բշտիկներից

Մաշկային խնդիրներից ազատվելու և բշտիկների առաջացումից խուսափելու համար հարկավոր է խնամել այն։ Fithacker.ru-ն ներկայացրել է բնական միջոց, որը կօգնեն ազատվել բշտիկներից։

Կերակրի սոդա։ Սոդան հակաբորբոքային հատկություններ ունի, որոնք օգնում են ազատվել այտուցից, ինչպես նաև կարմրածությունից։ Կերակրի սոդան օգնում է ազատվել կեղտից, մահացած մաշկից, պիգմենտներից։ Կերակրի սոդան կլանում է նաև ավելորդ ճարպը և չեզոքացնում մաշկի pH-ը։

Խնձորի քացախ։ Խնձորի քացախը հակաբակտերիալ, հակասնկային հատկություններ ունի, ինչի արդյունքում՝ օգնում է պայքարել բակտերիաների դեմ։

Բաղադրիչներ

• կերակրի սոդա
• խնձորի քացախ
• մեղր
• կես կիտրոն։

Պատրաստման եղանակը։ Կես բաժակ ջրին ավելացրեք 1 թեյի գդալ խնձորի քացախ։ Մեկ այլ տարայի մեջ խառնեք կերակրի սոդան, ավելացրեք խնձորի քացախն ու ջուրը։ Ավելացրեք կերակրի սոդան, կես կիտրոնի հյութ։

Օգտագործման եղանակը։ Դեմքը լվացեք ջրով, չորացրեք փափուկ սրբիչով։ Խառնուրդը քսեք դեմքին, լավ մերսեք, թողեք մի քանի րոպե։ Լվացեք նախ՝ տաք, ապա՝ սառը ջրով։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031