Բաժիններ՝

Լոնդոնի կենդանաբանական այգում օկապիի ձագին կոչել են արքայազն Հարիի հարսնացուի անունով

Լոնդոնի կենդանաբանական այգու աշխատակիցներն օկապիի կամ անտառային ընձուղտի ձագին կոչել են ամերիկացի դերասանուհի Մգան Մարքլի պատվին, որի հետ նշանադրության մասին ավելի վաղ հայտարարել է բրիտանացի արքայազն Հարրին: Այս մասին հաղորդվում է կենդանաբանական այգու կայքում:

Մեգան անունն, ինչպես նշվում է, առանձնապես է սազում նորածին կենդանուն, քան որ երկկճղակավորների այս տեսակը 1901 թվականին պատահաբար հայտնաբերել է մի այլ Հարրի՝ ճանապարհորդ Հարրի Ջոնսթոնը: «Ծնունդը միշտ էլ տոնի առիթ է, սակայն Մեգանի լույս աշխարհ գալը հիանալի հնարավորություն է ուշադրություն հրավիրելու օկապիների նկատմամբ, որոնք գտնվում են անհետացման սպառնալիքի տակ»,- ասել է կենդանաբանական այգու աշխատակից Ջեմմա Մեթքալֆը:

Օկապիի ձագը ծնվել է անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին եւ արդեն հասցրել է ամրանալ: Ջոնսթոնի օկապին իր տեսակի միակ ներկայացուցիչն է, որը միաժամանակ նման է ընձուղտի, ձիու եւ զեբրի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս