Բաժիններ՝

Ֆիլիպիններում 9 հազար մարդ են տարահանել հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով

Ֆիլիպիններում ավելի քան ինը հազար մարդ է հարկադրված եղել հեռանալ Մայոն հրաբխի մերձակա տարածքից ժայթքման սպառնալիքի պատճառով: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Ֆիլիպինների Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտը հրաբխի ժայթքման սպառնալիքի մակարդակը բարձրացրել է մինչեւ երեք՝ ըստ հինգբալանոց սանդղակի: Հունվարի 15-ի առավոտյան հրաբխից լավա է արտահոսել՝ լանջն ի վար հաղթահարելով շուրջ 500 մետր: Ինստիտուտի ղեկավար Ռենատո Սոլիդումը նշել է, որ նաեւ հրաբխային մոխրի արտանետում է արձանագրվել:

Մասնագետները նախազգուշացնում են, որ հրաբխի ուժգին ժայթքում կարող է տեղի ունենալ մի քանի շաբաթվա կամ նույնիսկ օրվա ընթացքում:

Հրաբուխը գտնվում է Ալբայի նահանգում՝ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից 340 կիլոմտր հեռավորության վրա: Դրա առաջին ժայթքումն արձանագրվել է 1616 թվականին, իսկ ամենամահացուն՝ 1814 թվականին, այն ժամանակ զոհվել է 1,2 հազար մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս