Բաժիններ՝

Լահմաջո. նման բաղադրատոմսի Դուք, թերևս, չեք հանդիպել

Բաղադրիչներ

1. Ալյուր – 1 բաժակ
2. Ջուր – 1/2 բաժակ
3. Չոր խմորիչ – 1 թ/գ
4. Աղ – 1 պտղունց
5. Շաքարավազ – 1 թ/գ
6. Հավի ֆարշ – 200 գ
7. Լոլիկ – 1 հատ
8. Կանաչ քաղցր պղպեղ – 1 հատ
9. Սոխ – 1 հատ
10. Համեմունքներ` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Նախ պետք է հունցել խմորը: Մաղել ալյուրը, ավելացնել շաքարավազ, աղ, խմորիչ:

2. Հետո ավելացնել տաք ջուրը, խառնել, խմոր հունցել:

3. Խմորը տեղավորել թասի մեջ, ծածկել սրբիչով և թողնել 40-50 րոպե` հասունանալու համար:

4. Այդ ընթացքում պատրաստել միջուկը: Թասի մեջ դնել ֆարշը, պղպեղը, սոխը և լոլիկը մանր կտրատել: Ավելացնել ֆարշին: Աղ անել, համեմել և խառնել:

5. Հասունացած խմորը բաժանել 6 մասի, ձեռքով կամ գրտնակով ձևավորել 1 սմ հաստության ոչ մեծ բլիթներ:

6. Բլիթի վրա բարակ շերտով տարածել միջուկը:

7. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս