Ուզո՞ւմ եք երկար, հաստ հոնքեր ու թարթիչներ ունենալ. օգտագործեք այս խառնուրդը

Fithacker.ru-ն գրում է, որ կանանց մեծ մասը ցանկանում է հաստ հոնքեր ու թարթիչներ ունենալ։ Այս գործում օգնության են հասնում բնական միջոցները, որոնք օգնում են լավագույն արդյունքի հասնել կարճ ժամանակի ընթացքում։

Բաղադրիչներ

  • 1 գդալ կոկոսի յուղ
  • 2 պարկուճ վիտամին E
  • 1 կիտրոն։

Պատրաստման եղանակը

  • Հեռացրեք կիտրոնի կեղևը, թողեք չորանա արևի տակ։
  • Երբ այն չորանա, մանրացրեք՝ փոշենման զանգված ստանալու համար։
  • Կոկոսի յուղին ավելացրեք վիտամին E-ն։
  • Ավելացրեք ¼ թեյի գդալ կիտրոնի մանրացրած կեղևը։
  • Լավ խառնեք։

Օգտագործեք ամեն գիշեր. քնելուց առաջ խառնուրդը քսեք ունքերին, թողեք ամեն գիշեր։ Կարճ ժամանակ անց կնկատեք արդյունքը։

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս