Սուրեն Քրմոյանը, Կիմ Բալայանը և Վոլոդյա Հովհաննիսյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Սահմանադրական դատարանի անդամներ Կիմ Բալայանը և Վոլոդյա Հովհաննիսյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով:

Հրամանագրերում նշվում է, որ Սուրեն Քրմոյանը պարգևին արժանացել է բարեխիղճ և արդյունավետ գործունեության, իսկ Կիմ Բալայանը և Վոլոդյա Հովհաննիսյանը՝ իրավունքի զարգացման և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Տեսանյութեր

Լրահոս