«Գահերի խաղը» վեցերորդ տարին անընդմեջ դարձել է «ամենացանցահենային» հեռուստասերիալը
«Գահերի խաղը» հեռուստասերիալը վեցերորդ տարին անընդմեջ առաջին տեղն է զբաղեցնում այն սերիալների վարկանիշում, որոնք առավել հաճախ են ներբեռնվում ցանցահենային ռեսուրսներից:
Այդ մասին հայտնել է ֆայլափոխանակման մոնիթորինգի Torrent Freak կայքը: «Վեցերորդ տարին անընդմեջ սերիալը ամենաշատ ներբեռնվող հեռուստասերիալն է դարձել BitTorrent-ի օգնությամբ»,-գրում է պորտալը: Նշվում է, որ մոտավորապես 400 հազար մարդ միաժամանակ ներբեռնել են սերիալի եզրափակիչ էպիզոդը:
Վարկանիշի երկրորդ հորիզոնականում հայտնվել է «Քայլող մեռյալները» սերիալը: «Ամենացանցահենային» հեռուստաշոուների տասնյակում տեղ են գտել նաեւ «Ֆլեշ», «Մեծ պայթյունի տեսություն», «Փախուստ», «Շեռլոք» եւ «Վիկինգները» սերիալները:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Գահերի խաղը», «Երիտասարդ պապը» եւ «Մեծ փոքր սուտը» սերիալների հետ միասին, ներառվել է, «Ամեդիատեկա» առցանց կինոթատրոնի վարկածով, 2017 թվականի առավել մեծ ժողովրդականություն վայելող արտասահմանյան սերիալների վարկանիշում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: