Տեսանյութով ցուցադրել են աշխարհում ամենաբաձր Lego աշտարակի կառուցումը
Թել Ավիվում Lego մանկական կոնստրուկտորով կառուցել են աշխարհում ամենաբարձր աշտարակը, որի համար պահանջվել է ավելի քան 500 հազար դետալ: Տեսագրությունը հրապարակված է YouTube-ու։
Կառուցվածքի բարձրությունը կազմել է շուրջ 36 մետր, ինչը զուգադրելի է 12-հարկանի շենքի հետ: Աշտարակն ստեղծողները գերազանցել են 35,47 մետր նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր անցյալ տարի Գերմանիայում:
Ծրագրի կազմակերպիչ է դարձել Թել Ավիվի քաղաքապետարանը, որն այն նվիրել է Օմեր Սայագին՝ Lego-ի մեծ երկրպագուին, որը քաղցկեղից մահացել է ութ տարեկանում: Աշտարակի կառուցմանը մասնակցել են տեղացի հազարավոր բնակիչներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: