Բաժիններ՝

ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ ներդրումային ծրագրին

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի գազատուրբինի վերակառուցմանն ուղղված ներդրումային ծրագրին:  «Alstom» GT-13E2 MXL/MCL տիպի գազատուրբինի վերակառուցմանն ուղղված ներդրումային ծրագիրը 5,97 միլիոն եվրո ծավալով է` առանց ավելացված արժեքի հարկի:

Ի գիտություն է ընդունվել, որ «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի «Alstom» GT-13E2 MXL/MCL տիպի գազատուրբինի` MXL2 ռեժիմի վերակառուցմանն ուղղված ներդրումային ծրագիրը կազմում է 20,68 մլն եվրո` առանց ավելացված արժեքի հարկի: Այդ թվում` էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկներով նախատեսված նորոգման ծախսերում կուտակված միջոցները կազմում են 11,37 միլիոն եվրո, վերադարձվող պահեստամասերի արժեքից նվազեցումները՝ 3,34 միլիոն եվրո, ներդրումային ծրագրի շրջանակում կապիտալ նորոգումներին ուղղված ծախսերը՝ 5,97 միլիոն եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031