Երկու օրում Փենսիլվանիայում 60 տարվա ընթացքում ռեկորդային քանակությամբ ձյուն է տեղացել
Միացյալ Նահանգների Փենսիլվանիայի նահանգի Էրի քաղաքում երկու օրվա ընթացքում ավելի քան 120 սանտիմետր ձյուն է տեղացել, ինչը ռեկորդային ցուցանիշ է դարձել 1958 թվականից ի վեր: Այդ մասին դեկտեմբերի 26-ին հայտնել է «Fox news» հեռուստաալիքը:
ԱՄՆ-ի Ազգային օդեւեւութաբանական ծառայության տվյալներով՝ շուրջ 86 սանտիմետր ձյուն է տեղացել դեկտեմբերի 25-ին, եւս 40 սանտիմետր տեղումներ են գրանցվել դեկտեմբերի 26-ին:
Դա ռեկորդային ցուցանիշ է դարձել նահանգի ողջ տարածքում 1958 թվականից ի վեր, երբ Մորգանթաուն քաղաքում տեղացել էր 110 սանտիմետր ձյուն:
Քաղաքի բնակիչներին խնդրել են տանը մնալ այնքան ժամանակ, քանի դեռ ձյան տեղումները չեն դադարել: Նահանգի ոստիկանությունը եւ տրանսպորտի դեպարտամենտը վարորդներին հորդորել են ուղեւորություններից ձեռնպահ մնալ վատ տեսանելիության պատճառով:
Դեկտեմբերի 27-ին քաղաքում նոր ձնատեղումներ են սպասվում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: