Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը սահմանել է Մխիթարյանի հրաժարագինը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը սահմանել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի հրաժարագինը:

Հայ կիսապաշտպանի համար «կարմիր սատանաները» կպահանջեն 35 միլիոն ֆունտ ստեռլինգ: «Յունայթեդ»-ը ցանկություն ունի վաճառել Մխիթարյանի տրանսֆերը, այլ ոչ թե վարձավճարով տրամադրել:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 10 խաղերից միայն 4-ին` խաղադաշտ դուրս գալով հանդիպման վերջին 20 րոպեներին կամ երկրորդ կեսում: Մնացած խաղերում Մխիթարյանը չի ընդգրկվել նույնիսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայտացուցակում: Իտալական և բրիտանական մամուլը հեղեղված են Մխիթարյանի տրանսֆերի մասին տարաբնույթ լուրերով: Իտալական մամուլի հաղորդումների համաձայն` Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Միլանի «Ինտեր»-ն ու Թուրինի «Յուվենթուս»-ը, իսկ բրիտանական մամուլում առավել հաճախակի են հրապարակումներն այն մասին, որ Մխիթարյանը կարող է վերադառնալ իր նախկին ակումբ` Դորտմունդի «Բորուսիա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս