Բաժիններ՝

Շիրակի մարզում բիովառելիքի արտադրության համար նոր սարքավորումներ են բերվելու

Այս տարի Շիրակի մարզում բիովառելիք գրեթե չի արտադրվել: Բասենի նախկին գյուղապետ Համլետ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բիովառելիքի արտադրության համար նախատեսված հումքը՝ թեփը, գրեթե գոյություն չի ունեցել, իսկ խոտը բավական բարձր գին է ունեցել՝ մոտ 1500 դրամ:

– Տարին չորային էր, ուստի անասնակեր էլ չի եղել: Որտեղի՞ց ծղոտ ճարեինք: Մարդիկ իրենք պետք է հումք բերեն, որպեսզի բիովառելիք արտադրվեր,- նշեց Բասենի նախկին գյուղապետը:

Հ.Պետրոսյանը վստահեցնում է՝ հաջորդ տարի արտադրական նոր սարքավորումներ են բերելու, ինչի շնորհիվ արդեն պատրաստի արտադրանք կարող են վաճառել:

Նշենք, որ գյուղում գտնվող արտադրամասում ծղոտը խտացվում է, սեղմվում, որոնք փայտից բավական խիտ են: Մինչ այժմ Բասենում արտադրվել է 30 տոննա բիովառելիք, որից ընդամենը 28 տոննան է վաճառվել:

Կարդացեք նաև

Բիովառելիքը սովորական փայտից տարբերվում է նրանով, որ հիմնականում դրա ջերմատվությունը բավական բարձր է: Սակայն այն ունի մեկ թերություն: Նայած, թե ի՞նչ տեսակի փայտի թեփից է ստացվում, արդյո՞ք դրա արտադրության համար նախատեսված հումքը որակով է: Այս հանգամանքներից էլ կախված է ստացվող բիովառելիքի որակը և ջերմատվությունը: Բացի այդ, այն ջրից քայքայվում է, ուստի հատուկ նախատեսված չոր տեղերում պետք է պահել:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս