Բաժիններ՝

Հայաստանը Եվրամիություն ձուկ կարտահանի

Հայաստանը Եվրամիություն ձուկ կարտահանի: Ամփոփիչ ասուլիսին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն ասաց, որ Եվրամիության հետ ձկան արտահանման գործընթացը երեք կարեւոր փուլերն արդեն անցել է եւ հասել աուդիտի փուլին:

«Մենք վերջնական աուդիտի փուլին ենք հասել, որի արդյունքում ակնկալում ենք, որ հայկական արտադրության ձուկը կհասնի Եվրամիություն»,- ասաց նա: ՍԱՊԾ պետի խոսքով`Հայաստանից-Չինաստան մեղր արտահանելու ուղղությամբ եւս հաջողություններ կան: «Մենք կարող ենք փաստել, որ վերջնական փուլին ենք մոտեցել: Արդեն իսկ նախաստորագրվել են մի շարք փաստաթղթեր, եւ մենք մոտ ժամանակներս հնարավորություն կունենանք այդ մասին հայտարարություն անել»,- նշեց Կարապետյանը՝ հավելելով, որ բանակցություններ են ընթանում նաեւ ԱՄԷ-ի հետ կենդանիների եւ սառեցված մսի արտահանման ուղղությամբ:

Անդրադառնալով սահմանային վերահսկողությանը՝ ՍԱՊԾ պետը նշեց, որ անցնող տարում սահմանին 60 հազար կիլոգրամ սննդամթերք է ոչնչացվել, 120 ներմուծում էլ կասեցվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս