Բաժիններ՝

«Կամխուդ» զորափորձարանում սկսվել է ռուսական ռազմակայանի զինվորական ինժեներների ուսուցումը

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի «Կամխուդ» զորափորձարանում սկսվել է ինժեներային զորքերի ստորաբաժանումների զինծառայողների անհատական ուսուցումը: Պարապմունքներն անցկացվում են ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա:

Գործնական պարապմունքների ընթացքում զինվորական ինժեներները բարձրացնում են տակտիկական, հատուկ, կրակային պատրաստության, տեղանքի բարդ բարձրլեռնային ժայռոտ տեղամասերում ռազմական տեխնիկայի վարման վարպետությունը:

Պարապմունքներում ներգրավված են հարյուրից ավելի զինծառայողներ եւ մոտավորապես 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:

Ռուսական զորամիավորման ինժեներային զորքերի ստորաբաժանումների ուսուցումը կավարտվի հիմնական առարկաների գծով ստուգարքների հանձնմամբ եւ արգելափակոցների ու խոչընդոտների հատուկ գոտու հաղթահարմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս