Բաժիններ՝

Երկրորդ անգամ Չիլիի նախագահ է ընտրվել Սեբաստյան Պինյերան

Չիլիի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը աջ կենտրոնամետ թեկնածու Սեբաստյան Պինյերային հայտարարել է երկրի նոր նախագահ: Նա պետությունը կգլխավորի 2018-ից մինչեւ 2022 թվականը։

Ձայների 99,62 տոկոսի հաշվումից հետո Պինյերան հավաքել է 54,57 տոկոս, նրա մրցակիցը՝ ձախ կենտրոնամետ սենատոր Ալեխանդրո Գիլիերը՝ 45,43 տոկոս: Ավելի վաղ Գիլիերն ընդունել է իր պարտությունն ընտրությունների երկրորդ փուլում: «Ցանկանում եմ իմ մրցակից Սեբաստյան Պինյերային շնորհավորել նրա հաղթանակի առթիվ»,- հայտարարել է Գիլիերին Սանտյագոյում կայացած մամուլի ասուլիսում:

Գործող նախագահ Միշել Բաչելետը նույնպես շնորհավորել է Պինյերային: Սեբաստյան Պինյերան երկրի նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2010-2014 թվականներին: Forbs հանդեսի տվյալներով՝ 2017 թվականին նրա կարողությունը կազմում է 2,7 մլրդ դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս