Այսօր տեղի կունենա Դերենիկ Դումանյանի որդու հարսանիքը. Սերժ Սարգսյանը հրավիրված է. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Այսօր տեղի կունենա առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի կրտսեր որդու՝ Հրանտ Դումանյանի հարսանիքը։ Հրանտ Դումանյանը «Բիանկոդենտ» ստոմատոլոգիական ընկերության սեփականատերն է։
Դերենիկ Դումանյանը եւ նրա ավագ որդին՝ Գուրգեն Դումանյանը, որ նախկինում ԱԺ աշխատակազմի ղեկավարն էր, ապա՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը, տարիներ առաջ զրկվեցին աշխատանքից, բայց, ըստ ամենայնի, պահպանել են կապերը ՀՀԿ վերնախավի հետ։
Դումանյան կրտսերի հարսանյաց արարողությունը տեղի կունենա «Ֆլորենս» ռեստորանում, հարսանիքին հրավիրված են Սերժ Սարգսյանն ու տարբեր ՀՀԿ-ականներ՝ նախկին ու ներկա պատգամավորներ, կառավարության պաշտոնյաներ»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։