Որովայնի հատվածում կուտակված ճարպ. տղամարդու խնդիրների աղբյուրը

Գիրանալու դեպքում կանայք միանգամից ահազանգում են։ Որովայնի կամ ոտքերի հատվածում կուտակված ճարպը նրանց ստիպում է տարբեր դիետաներ, սպորտային ակումբներ փնտրել։ Econet.tru-ն գրում է, որ տղամարդիկ ևս պետք է անհանգստանան ճարպերի կուտակումից։ Այսպես կոչված՝ գարեջրի որովայնը կարող է վնասել էնդոկրին համակարգին։

Ճարպը տարբեր ձևի է լինում

Վիսցերալ ճարպը մենք չենք տեսնում։ Այն կուտակվում է ներքին օրգանների շուրջ և օգնում է օրգանիզմին, քանի որ տաքացնում է ներքին օրգանները և կատարում այլ գործառույթներ։ Սովորաբար ներքին ճարպ լինում է բոլորի մոտ, և այն պետք է կազմի մոտ 10 տոկոս։

Դրա ավելորդ քանակը ճնշում է ներքին օրգաններին։ Վիսցերալ ճարպը կուտակվում է որովայնի հատվածում. այս դեպքում տղամարդը նիհար ոտքեր ունի և մեծացած որովայն։ Սա հաճախ տեղի է ունենում այն տղամարդկանց հետ, ովքեր հաճախ են սթրեսային իրավիճակներում հայտնվում։

Կարդացեք նաև

Ճարպերի կուտակումը տեղի է ունենում կորտիկոսետորիդների ազդեցությամբ՝ մակերիկամների հորմոններ, որոնք արտադրվում են սթրեսի ընթացքում։ Հենց այդ պատճառով այս հատվածում ավելորդ ճարպի կուտակումը մի շարք խնդիրների աղբյուր է դառնում։ Բարձրանում է զարկերակային ճնշումը, մեծանում է մի խումբ հիվանդությունների առաջացման հավանականությունը, կարող է զարգանալ նաև երկրորդ տիպի շաքարային դիաբետ։

Սիրտը, լյարդը պարզապես «խեղդվում են», իսկ արյունը «սնվում է» ճարպով։ Արյան մեջ բարձրանում է խոլեստերինի մակարդակը, արագանում են սրտի զարկերը, կարող է նկատվել շնչահեղձություն։

Վիսցերալ ճարպի գլխավոր վտանգն այն է, որ ճնշելով ներքին օրգանները, այն խանգարում է դրանց նորմալ կենսագործունեությանը:

Լեպտինը նվազեցնում է տեստոստերոնի մակարդակը

Տղամարդկանց օրգանիզմում վիսցերալ ճարպն ակտիվ է վահանաձև գեղձի նման։ Այն արտադրում է լեպտին հորմոնը, որն ազդում է էներգետիկ, մետաբոլիկ և նեյրոէնդոկրին ռեակցիաների վրա։ Լեպտինն արգելափակում է տեստոստերոնը՝ խանգարելով ներքին ճարպերի այրմանը։

Այն փոխում է նաև օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունը, ինչը հանգեցնում է մի խումբ խնդիրների։ Վիսցերալ ճարպի առկայության դեպքում տղամարդկանց շրջանում նկատվում է պոտենցիայի անկում։ Վիսցերալ ճարպը նաև վտանգավոր է, քանի որ դրանում առաջանում են կոնցերոգեն նյութեր, որոնք նպաստում են ուռուցքների առաջացմանը։

Հասկանալու համար՝ արդյոք առկա՞ է վիսցերալ ճարպ, հարկավոր է չափել որովայնի շրջագիծը։ Տղամարդկանց դեպքում այն չպետք է գերազանցի 90 սմ-ն, իսկ կանանց դեպքում՝ 80 սմ-ն։

Վիսցերալ ճարպից ազատվելու առաջին միջոցը ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է։ Կարևոր է նաև մաքրել աղիները՝ նյութափոխանակությունը կարգավորելու համար։ Սննդակարգ կարող եք ներառել ցածր յուղայնությամբ կաթնամթերք, բանջարեղեն, մրգեր։ Անհրաժեշտ է նաև սպիտակուցային սնունդ՝ ձու, ձուկ, ձիթապտղի յուղ, ընդեղեն։ Սպիտակ շաքարը փոխարինեք մեղրով։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս