Բաժիններ՝

Դե Միստուրան մաքոքային բանակցություններ է սկսել Դամասկոսի և ընդդիմության պատվիրակությունների հետ

Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան մաքոքային բանակցություններ է սկսել Սիրիայի կառավարության եւ միացյալ ընդդիմության պատվիրակությունների միջեւ, որոնք գտնվում են ՄԱԿ-ի Ժնեւի գրասենյակում, բայց տարբեր հարկաբաժիններում: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Նոյեմբերի 30-ի առավոտյան ՄԱԿ է ժամանել սիրիական միացյալ ընդդիմության պատվիրակությունը՝ Նասեր Հարիրիի գլխավորությամբ: Մեկ ժամ անց Ժնեւի կենտրոնակայան է ժամանել նաեւ Դամասկոսի պատվիրակությունը: Այս պահին նրանք գտնվում են տարբեր բանակցային սենյակներում: Ենթադրվում է, որ դե Միստուրան պատվիրակությունների միջեւ մաքոքային բանակցությունները կսկսի՝ առաջարկություններով անցնելով մի սենյակից մյուսը:

Ժնեւում միջսիրիական բանակցությունների ութերորդ փուլն սկսվել է նոյեմբերի 28-ին: Սակայն Դամասկոսի պատվիրակությունը դրանց միացել է միայն մեկ օր անց: Ենթադրվում է, որ փուլը կշարունակվի մինչեւ հաջորդ շաբաթ, թեեւ կառավարական պատվիրակությունը պլանավորում է Ժնեւից մեկնել դեկտեմբերի 2-ին: Միացյալ ընդդիմության պատվիրակությունը մտադիր է մնալ մինչեւ դեկտեմբերի 15-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս