«Եթե երկիրը պաշտպանված չլինի, ինչքան ուզում է երկրում գիտնական լինի, դա քոռ կոպեկի արժեք չունի». Լևոն Մնացականյան. Panorama.am

Արցախա-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանում իրավիճակը հանգիստ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, հայտնում է panorama.am-ը:

«Խախտումները միայն հրաձգային զենքերից են, այլ տրամաչափի զենքերից կրակոցներ չկան»,-նշել է Լևոն Մնացականյանը:

Անդրադառնալով «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին՝ ՊԲ հրամանատարն ասել է, որ առաջին տեղում պետք է լինի երկրի պաշտպանությունը, որից հետո` մնացածը:

«Եթե երկիրը պաշտպանված չլինի, ինչքան ուզում է երկրում գիտնական լինի, դա քոռ կոպեկի արժեք չունի: Առաջինը պետք է մտածենք պաշտպանության մասին», – ասաց ՊԲ հրամանատարը:

Տեսանյութեր

Լրահոս