Թրամփը գոհունակություն է հայտնել Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 21-ին լրագրողներին հայտարարել է, որ հիանալի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Մենք Պուտինի հետ հիանալի խոսակցություն ունեցանք: Մենք խոսել ենք Սիրիայի մասին, ինչը շատ կարևոր է: Մենք խոսել ենք Հյուսիսային Կորեայի մասին»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայությունում հայտնել են, որ երկու երկրների ղեկավարների զրույցը տեւել է ավելի քան մեկ ժամ: Ըստ նրա տեղեկատվության՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահները քննարկել են Սիրիայի և Ուկրաինայի հակամարտությունների կարգավորումը, Կորեական թերակղզու իրադրությունը, ահաբեկչության դեմ պայքարի հիմնախնդիրները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: