Բաժիններ՝

Լուիս Էնրիկեն կգերադասի գլխավորել «Չելսին», «Տոտենհեմը», «Բավարիան» կամ ՊՍԺ-ն

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է աշխատանքի գերադասելի վայրերը:

Նախորդ ամառ իսպանացի մասնագետի պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ ավարտվեց, որը կողմերը որոշեցին չերկարաձգել, և դրա համար Էնրիկեն դարձավ ազատ գործակալ:

Հաղորդվում է, որ 47-ամյա մարզիչն արդեն ունեցել է մի քանի առաջարկներ տարբեր ակումբներից, սակայն ինքն անձամբ մտադիր է շարունակել կարիերան «չեմպիոնական նախագծում»:

Ըստ իսպանական Sport.es պարբերականի տեղեկության՝ Էնրիկեն դեմ չէ շարունակել կարիերան ԱՊԼ-ում, բայց ուզում է գլխավորել լոնդոնյան ակումբներից մեկը՝ «Չելսին» կամ «Տոտենհեմը»՝ գերադասելով դրանց մանչեսթերյան կամ լիվերպուլյան ակումբներից:

Էնրիկեին հետաքրքրում է նաև Մյունխենի «Բավարիան» և ՊՍԺ-ն: Հաղորդվում է, որ գերմանական ակումբը Կարլո Անչելոտիին հեռացնելուց հետո կապի մեջ է մտել Էնրիկեի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս