Աշնան գլխավոր խմիչքը՝ ոչ ալկոհոլային գլինտվեյն
Ամենահայտնի և պոպուլյար տաք խմիչքը հեշտությամբ կարելի է պատրաստել առանց ալկոհոլի: Հիացրեք Ձեր ընտանիքին:
Բաղադրիչներ
1. Խաղողի հյութ – 3 բաժակ
2. Ջուր – 1/2 բաժակ
3. Նարնջի կեղև – 2 ճ/գ
4. Կիտրոնի կեղև – 2 ճ/գ
5. Խնձոր – 1/2 հատ
6. Մեխակ – 1/2 թ/գ
7. Դարչին – 1 փայտիկ
8. Հիլ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Կաթսայի մեջ լցնել խաղողի հյութը, ավելացնել ջուրը և մյուս բաղադրիչները: Խառնել:
2. Կաթսան դնել ցածր կրակի վրա և չհասցնել եռման:
3. Կափարիչը փակ թողնել 5 րոպե, որպեսզի գլինտվեյնը սառչի, և լցնել բաժակների մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը