Բաժիններ՝

Ջրաչափերը «Շերամի գոտում» փոխարինվում են անվճար

Շերամի 9, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Երեւան: Մեր այցելության օրը այս հասցեում էին Վեոլիա Ջրի կապալառու Էմօշին ընկերության մասնագետները բնակիչների մոտ փոխարինում ջրաչափերը: Ընդ որում, անվճար: Հասկանալի է՝ բնակիչների հսմար: Ողջ ծախսը հոգում է ընկերությունը, վճարելով մոտ 15 հազար դրամ մեկ ջրաճափի հաշվով: Իսկ ծրագրում ընդգրկված է մոտ 90 բազմաբնակարան շենք: Խոսքը 10 հազար ջրաչափի մասին է:

Ինչպես հայտնեց Երեւանի տարածաշրջանի առեւտրային տնօրինության Շահումյան տեղամասի պետ Տիգրան Փաշինյանը, օրական այստեղ տեղադրվում է միջինը 150 ջրաչափ: Ընդ որում բարձր՝ C դասի, բելգիական «Էլստեր Միթերինգ» ընկերության, որպեսզի ջրի ծախսը առավելագույնս հստակեցվի՝ ի շահ թե սպառողի եւ թե ընկերության: Արդեն տեղադրվել է մոտ 6500-ը նախատեսված 10 հազարից: Այս տեմպերով աշխատելու դեպքում ծրագիրը կավարտվի մեկ ամսից:

Ընդ որում, ջրաչափերի տեղադրմանը զուգահեռ ստուգվում է ներբնակարանային ցանցի տեխնիկական վիճակը, անհրաժեշտության դեպքում վերանորոգվում կամ փոխարինվում են փականները, զտիչը կամ խողովակը: Մի խոսքով, իր հետեւից կապալառուն թողնում է սարքին համակարգ:

Միաժամանակ, ընկերության մեկ այլ՝ շահագործման ծառայության «Շահումյան» տեղամասը այդ նույն՝ «Շերամի գոտում» տեղում իրականացնում է շենքերի մուտքագծերի փականների զանգվածային ստուգում, վերանորոգում կամ փոխարինում: Ամենուր տեղադրվում են նոր ջրաչափեր: Ըստ անհրաժեշտության փոխարինվում են նաեւ մուտքի խողովակները, վերանորոգվում են վնասված դիտահորերը: Ընկերությունը շենքերի ներքին ցանցերում վերացնում է վթարները, որը ըստ էության համատիրության խնդիրն է: Հատուկ սարքերի օգնությամբ հայտնաբերվում եւ վերացվումն են «գաղտնի վթարներ»: Ջրաքանակը ճիշտ հաշվարկելու համար կատարվում է ցայտաղբյուրների ուսումնասիրում և ջրաչափերի տեղադրում: Մի խոսքով ջրմուղ-կոյուղու ողջ համակարգը «Շերամի գոտում» կարգի է բերվում:

Վեոլիա Ջուր ՓԲԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս