«Խոսքը վերաբերում է ոչ թե ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ռեժիմին, այլ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելուն». ԱԳՆ փոխնախարար

Այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Լուիզա Սարգսյանը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանից հետաքրքրվեց՝ արդյոք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը շա՞տ է ձգձգվելու:

Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց. «Այստեղ տեղի է ունենում որոշակի շփոթ: Խոսքը վերաբերում է ոչ թե վիզաների ազատականացման ռեժիմին, այլ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելուն: 2015 թվականին Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում կան հստակ ձևակերպումներ, որ ԵՄ-ն պետք է Հայաստանի հետ սկսի վիզաների ազտականացման անհրաժեշտ գործընթաց:

Արտաքին գործերի նախարարությունը, նախարարն անձամբ տարբեր առիթներով հիշեցնում է եվրոպական կողմին, որ 2015 թվականի Ռիգայի գագաթաժողովում ունենք ստանձնած համատեղ հանձնառություն, և շատ կարևոր է դրա իրականացումը»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930