 
                        «Մենք վերացնում ենք գերավճար հասկացողությունը 2018 թվականի հունվարի 1-ից». Փոխնախարար
 
                                    «2018 թվականի հունվարի 1-ից մենք անցում ենք կատարում մեկ գանձապետական հաշվին»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Նրա խոսքով՝ մեկ գանձապետական հաշվի պարագայում ունենում ենք իրավիճակ, երբ հարկ վճարողն ունենում է մի հաշիվ, ստիպված չի լինում այդ վճարումները կատարել տարբեր հաշիվների. «Հարկ վճարողը հնարավորություն է ունենում առցանց եղանակով տեսնել իր հարկային պարտավորությունները ցանկացած պահին, ստիպած չի լինում դիմել տարբեր գերատեսչությունների դրա համար: Մեկ հաշվի պարագայում մենք չենք ունենում գերավճար: Մենք վերացնում ենք գերավճար հասկացողությունը 2018 թվականի հունվարի 1-ից: Սա նույնպես իր ազդեցությունն է թողնելու բյուջետային եկամուտների վրա, բայց այդ ազդեցությունների գնահատականը ևս այստեղ գնահատված չէ, որովհետև հաշվարկված է, որ վարչարարական ջանքերի հաշվին՝ այդ ազդեցությունները կչեզոքացնենք»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        