Ապօրինի ծառահատում Արցախում. պետությանը պատճառվել է 379.500 դրամի վնաս
Հոկտեմբերի 27-ին ԱՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նախարարությունից ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին գրություն է ստացվել այն մասին, որ «Արցախանտառ» ՊՈԱԿ Քոլատակի անտառպետության թիվ 8 պահաբաժնից անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել է թվով 2 կաղնի, 2 հացենի և 1 հաճարենի` պետությանը պատճառելով 379.500 դրամի նյութական վնաս:
Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը։