Բաժիններ՝

ՊՍԺ-ն և The Rolling Stones-ը համատեղ հավաքածու են ներկայացրել

Ֆրանսիական ՊՍԺ-ն և The Rolling Stones հայտնի ռոք խումբը հանդես են եկել համատեղ նախաձեռնությամբ: Փարիզը ներկայացնող ակումբը հագուստի և աքսեսուարների հավաքածու է ներկայացրել, որտեղ օգտագործվել են բրիտանական խմբի նշանները:

Միք Ջագերի խումբը տուր է անցկացնում Եվրոպայում, որը կոչվում է No Filter: Տուրը մեկնարկել է սեպտեմբերին Համբուրգում, իսկ այս օրերին համերգներ են տեղի ունենում Փարիզում:

Այս համերգների ընթացքում ֆրանսիական Colette բուտիկում մեկնարկել է հագուստի և աքսեսուրների վաճառքը:

Սեպտեմբերի սկզբից ՊՍԺ-ի մարզադաշատում հնչում են The Rolling Stones-ի երգերը: 

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս