«Ինչպե՞ս ես կարող էի երազել «Մանչեսթեր Յունայթեդի» մասին. ես այդ աստիճան խելագար չեմ». Յուրգեն Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ չի երազել գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Կարդացի իմ նախկին գլխավոր մարզչի հարցազրույցը: Ինձ դուր է գալիս Կրաուտցունը, բայց երբ հիշում եմ հեռավոր անցյալը, ես վստահ չեմ՝ ինչն է եղել ճիշտ, և ինչը՝ ոչ: Այնուամենայնիվ, շատ զվարճալի էր: Լինելով «Մայնցի» շատ միջին խաղացող՝ ինչպե՞ս ես կարող էի նրան ասել. «Եթե դառնամ մարզիչ, ապա կցանկանայի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»»:
Հնարավոր է և, մարդիկ մտածում են, որ ես մի քիչ խելագար եմ, բայց ես այդ աստիճան խելագար չեմ: Երբեք նման ոչ մի բանի մասին չեմ մտածել»,- ասել է Յուրգեն Կլոպը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը