Բաժիններ՝

«Կօգնենք Նեյմարին՝ նվաճել «Ոսկե գնդակը»». Ունայի Էմերի

Կան բաներ, որոնք թիմային տիտղոսներից ավելի կարևոր են: ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին մտադիր է ամեն գնով Նեյմարի համար ձեռք բերել ֆուտբոլի գլխավոր անհատական մրցանակը:

«Մենք նրան մաղթում ենք ամենալավը: Մենք կօգնենք Նեյմարին՝ հավակնել «Ոսկե գնդակին» և նվաճել այդ մրցանակը: Այսօր աշխարհում շատ կան ուժեղ ֆուտբոլիստներ: Հետագայում մենք կաշխատենք օգնել Նեյմարին՝ մնալ լուրջ հավակնորդ այդ մրցանակի համար»,- ասել է Էմերին L’Equipe-ին:

Ֆրանսիական ակումբի կազմում անցկացրած 8 խաղերի ընթացքում Նեյմարը խփել է 8 գնդակ և կատարել է 7 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս