Վիտալի Բալասանյանի և Բակո Սահակյանի հարաբերությունները լարվել են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկու­թյուններով՝ վերջերս բավակա­նին լարվել են Արցախի Անվտանգության խորհրդի քարտու­ղար Վիտալի Բալասանյանի և Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ նախագահ Բակո Սահակյանի հարաբերությունները:

«Հիշեցնենք, որ Բալասանյանը, ով Արցախի նախա­գահական նախորդ ընտրություններում Բակո Սահակյանի մրցակիցն էր, վերջերս տված իր հարցազրույցներից մեկում չէր բացառել, որ իր թեկնածությունը կառաջադրի 2020 թվականին Արցախում կայանալիք նախա­գահական ընտրություններում:

Մեր տեղեկություններով՝ իշխա­նությունների և Բալասանյանի հակասության պատճառը վեր­ջինիս ազատ գործելու հնարավորությունը սահմանափակելն է: Բալասանյանն էլ իր ամբիցիաներից ելնելով՝ չի ցանկանում լի­նել ենթարկվողի կարգավիճա­կում ու իր կանոններն է սահմա­նում: Մեր աղբյուրը չի բացառում նաև, որ առաջիկայում վերջինս կարող է պաշտոնանկ արվել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս