Բաժիններ՝

««Բարսելոնան» կդիտարկի Լա Լիգայից դուրս գալու հնարավորությունը». Խոսեպ Մարիա Բարտոմեու

«Կապտանռնագույնների» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն չի բացառում, որ թիմը կարող է հեռանալ Իսպանիայի առաջնությունից այն դեպքում, եթե Կատալոնիան անկախություն ձեռք բերի:

Այն դեպքում, եթե Կատալոնիան պաշտոնապես դառնա անկախ, «կապտանռնագույնները» կարող են զրկվել Պրիմերայում հանդես գալու իրավունքից: Ինչպես նշել է ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, իսպանական առաջնությունից դուրս գալու հնարավորություն իսկապես կա:

«Տվյալ պահին «Բարսելոնայի» ապագան Լա Լիգայում գտնվում է հարցականի տակ: Կախված այն բանից, թե ինչ տեղի կունենա հետագայում, ակումբի ղեկավարությունը տարբերակներ կդիտարկի:

Եթե Կատալոնիան անկախություն ձեռք բերի, մենք կքննարկենք իրավիճակը և կփորձենք գտնել ամենալավ որոշումը»,- ասել է Բարտոմեուն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս