Բաժիններ՝

Փենյանը Սեուլից պահանջել է դուրս գալ ԱՄՆ-ի հետ փոխպաշտպանության պայմանագրից

ԿԺԴՀ-ն կոչ է արել Կորեայի Հանրապետությանը՝ դուրս գալ ԱՄՆ-ի հետ պաշտպանական դաշինքից եւ դադարեցնել սադրիչ գործողությունները Փենյանի նկատմամբ: Այդ մասին ասված է հյուսիսկորեական «Նոդոն սինմուն» թերթում հրապարակված խմբագրական հոդվածում:

«Բոլոր կորեացիները պետք է պայքարեն հանուն այն բանի, որ չեղարկվի Սեուլի եւ Վաշինգտոնի միջեւ փոխադարձ պաշտպանության մասին պայմանագիրը, եւ ԱՄՆ-ի օկուպացիոն զորքերը լքեն Հարավային Կորեան»,-ընդգծում է հրատարակությունը:

Հոդվածի հեղինակները նշում են, որ այդ համաձայնագիրը հիմք է երկու երկրների համատեղ զորավարժությունների անցկացման եւ Կորեական թերակղզում ամերիկյան ռազմավարական սպառազինությունների տեղաբաշխման համար: «Դա լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի անվտանգությանը, որտեղ պատերազմը կարող է բռնկել ցանկացած պահի»,-գրել է «Նոդոն սինմունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս