«Մենք ԼՂ հարցում լիովին աջակցում ենք ՄԽ ջանքերին». Սըր Ալան Դանքըն

«Մենք լիովին աջակցում ենք Մինսկի խմբի ջանքերին` Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության լուծումը գտնելու առումով: Դա դյուրին չէ և քաջություն կպահանջվի կայուն խաղաղ լուծում գտնելու համար»,- այսօր ԱԺ-ում «Միացյալ Թագավորություն և Հայաստան-խորհրդարանական ժողովրդավարության գործընկերներ» խորագրով միջոցառման ժամանակ հայտարարեց ՄԹ արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար Սըր Ալան Դանքընը`պատասխանելով պատգամավոր Շուշան Սարդարյանի հարցին, թե արդյոք ՄԹ-ն Ղարաբաղյան հարցում կցուցաբերի՞ նույն մոտեցումը, ինչ Կոսովոյի հարցում:

Նա նշեց, որ ՄԹ-ն ցանկանում է, որպեսզի աշխարհը լինի ապահով և անվտանգ, այդ թվում` Հայաստանը.

«Ես հասկանում եմ լիովին պատմությունը, հասկանում եմ Հայաստանի կարծիքը: Մենք ԼՂ հարցում լիովին աջակցում ենք ՄԽ ջանքերին: Մեր տեսակետն է` փորձել քաջալերել երկու կողմերին, որ նոր թափ հաղորդեն ջանքերին և խաղաղ բանակցություների միջոցով հասնեն լուծման: Այդ դեպքում վիթխարի տնտեսական օգուտ կլինի տարածաշրջանում»:

Տեսանյութեր

Լրահոս