Սեպտեմբերի 7-11-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Սեպտեմբերի 7-11-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 7-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, սեպտեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ը կնվազի 4-5, սեպտեմբերի 9-10-ը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 7-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, սեպտեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.90C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 7.90C (1998 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.80C